Wednesday , 30 July 2014

Վերջին լուրեր
Home » Վթարներ » Վթարի է ենթարկվել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին սպասարկող ավտոմեքենան

Վթարի է ենթարկվել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին սպասարկող ավտոմեքենան

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս անձը չպարզված վարորդը, Հերացի փողոցում Mitshubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված փողոցում գործող վերգետնյա անցումի բետոնե սյանը:

14Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարից անմիջապես հետո ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին: Ականատեսները ֆոտոլրագրողին ասել են, որ Mitshubishi-ի վարորդի առաջ մեկ այլ ավտոմեքենա ստեղծեց վթարային իրավիճակ և որպեսզի վարորդը չբախվի նշված ավտոմեքենային, խաբս է տվել ինչից հետո էլ, երևի չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել բախումը: Ականատեսները հայտնում էին նաև,որ ավտոմեքենայի վրա եղել են Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված համարանիշներ: Ըստ ֆոտոլրագրողի նշված ավտոմեքենան սպասարկում է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին: ©shamshyan.com http://shamshyan.com/arm/whPiXeP8N4.html

Հավանեցի՞ք` տարածեք, թող ուրիշներն էլ կարդան

0
Վթարի է ենթարկվել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին սպասարկող ավտոմեքենան Reviewed by on . Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս անձը չպարզված վարորդը, Հերացի փողոցում Mitshubishi մակնիշի ավտոմեքեն Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս անձը չպարզված վարորդը, Հերացի փողոցում Mitshubishi մակնիշի ավտոմեքեն Rating:
scroll to top