Աբովյանում կրքերը թեժանում են

- in Ընտրություններ
Yntrutyun

Այսօր ԵԿՄ Կոտայքի մարզային կառույցը նիստ է գումարել, որի ժամանակ քննարկվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներին սատարելու հարցը: Նիստի ժամանակ վերահաստատվել է, որ ԵԿՄ մարզային կառույցը սատարելու է Վահագն Գևորգյանին, որին պաշտպանելու որոշում է կայացրել նաև ՀՀԿ-ն:

Ուշագրավ է, սակայն, որ թեկնածուներին սատարելու հարցում տարակարծություն կա ԵԿՄ Աբովյանի կառույցի ներկայացուցիչների միջև: Աբովյանի կառույցն ունի 28 անդամ, որոնցից 20-ը հայտարարել է, որ սատարում է Արթուր Հարությունյանին (Պալաչ), իսկ մյուս 8-ը՝ Վահագն Գևորգյանին:

Նշենք, որ նիստից հետո մասնակիցներն ասացին, որ Վահագն Գևորգյանին սատարելու որոշումն իրենցն է, և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը իրենց որևէ հրահանգ չի տվել: Ասել է, որ ազատ են իրենց որոշումների մեջ, ում ուզում են՝ թող նրան էլ պաշտպանեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20