Բռնի ուժ է կիրառվել ցուցարարների ու ներկա լրագրողների նկատմամբ

- in Հասարակություն
Brnutyun

Այսօր առավոտյան Աբովյան քաղաքի շուկայի մի շարք առևտրականներ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի:

Առևտրականները բողոքել են, որ մոլի բացումից հետո իրենց գործը կանգ է առել, և շուկա մտնող գրեթե չկա, օրերով առևտուր չեն կարողանում անել: Բողոքի ակցիան, սակայն, երկար չի տևել: Գագիկ Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, հավաքել է բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին, բռնի ուժով, հարվածելով, քաշքշելով լցրել մեքենաներն ու տարել Առինջ գյուղի ուղղությամբ, ենթադրվում է՝ Գագիկ Ծառուկյանի մոտ:

Բողոքի ակցիայի ժամանակ տուժել են նաև Աբովյան քաղաքի հեռուստաընկերության լրագրողները: Նրանց նույնպես հարվածել են, քաշքշել, խփել տեսախցիկներին և խոչընդոտել լուսաբանումը: Լրագրողները դիմել են ոստիկանություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20