«Հայբուսակ»-ի ուսանողներին ռեկետի ենթարկողը կալանավորվել է

- in Կրթություն
Dzernashxta

«Հայբուսակ»-ի ուսանողներին ահաբեկում ու սպառնում է ոմն Հակոբ, որից բոլորը վախենում են ու գումարներ տալիս:

Շորթման այս դեպքը գուցե և երկար չբացահայտվեր, եթե «Հայբուսակ»-ի արտասահմանցի ուսանողներից մեկն իր հետ կատարված դեպքից հետո չդիմեր իրավապահներին:

Արաբական Միացյալ Էմիրություներից Հայաստան սովորելու եկած այդ երկրի երիտասարդ քաղաքացի Հուման Սաֆֆառի Անառակին հայ իրավապահներին պատմել է, որ 2015 թվականի մարտին, մի օր դուրս է  եկել համալսարանից  դեպի բակ` ավտոմեքենաների կայանատեղի, որտեղ կանգնած Հակոբը կանչել է իրեն: Ինքը մոտեցել է  ու հարցրել, թե  ինչ է ուզում, Հակոբն էլ ասել է. «Ես ստեղի շեֆն եմ, ստեղ իմ հայաթն ա, եթե ուզում ես ստեղ հանգիստ ապրես, պետք ա ինձ փող տաս, ինչու ես ինձ անտեսել և առանց իմ գիտության համալսարանում ընդունվել»: Այս խոսքերից հետո նա հանել իր մոտ եղած զենքը և պահել Հուման Անառակի գլխի ուղությամբ:

Իրավապահներն այս հաղորդման հիման վրա քրեական գործ են հարուցել, որի շրջանակներում հայտնաբերել ու շորթում կատարելու մեղադրանք են առաջադրել Հակոբ Բազարյանին: Բազարյանը կալանավորված է: 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20