Սա մեր պաշտոնյաների իրական այն դեմքն է

- in Հրապարակ
Eraguyn

Երևանյան լճի կամրջի վրա Շենգավիթ վարչական շրջանի մուտքն ազդարարող ցուցանակի գլխին ծածանվող ՀՀ դրոշի բզկտված վիճակը ճչում է այս դրոշի նման Հայաստան պետության քրքրված լինելու փաստի մասին:

Սա մեր պաշտոնյաների իրական այն դեմքն է, նրանց վերաբերմունքը ՀՀ խորհրդանիշների նկատմամբ, որը վկայում է տվյալ պաշտոնին նրանց անհամապատասխանության մասին: Եթե 3 օր առաջ սույն վարչական շրջանի ղեկավարի հեռախոսը հասանելի կամ անջատված չլիներ, ապա ես հեռախոսով բարեկամաբար կխնդրեի փոխել պետական դրոշն ու այս հրապարակումը չէի անի, կմտածեի՝ մարդ ես, վրիպել է:

Սակայն երրորրդ օրն է ոչ մի կերպ չեմ կարողանում հեռախոսակապ հաստատել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար պարոն Սարգսյանի հետ, որպեսզի ասեմ, որ ՀՀ դրոշը պետության խորհրդանիշ է և պետական պաշտոնյան, որպիսին ինքն է, պարտավոր է պահպանել այն, նամանավանդ որ Երևանի բյուջեով հսկայական գումար է նախատեսվել այդ ծրագրի իրականացման համար:

Առիթից օգտվելով նաև ասեմ, որ Արշակունյաց պողոտան չպետք է ծառայի շարքից դուրս եկած, մետաղի ջարդոն դարձած մեքենաների կայանատեղ, որոնց մասին ահազանգել եմ դեռևս մարտի 27-ին, սակայն այդ ջարդոնները դեռևս իրենց տեղում են:Կից ներկայացնում եմ լուսանկար փաստերը:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20