Տեղ գյուղի ղեկավարը` գորիսյան ծեծկռտուքի ու կրակոցների մասին

- in Ով ով է ...
Gyux

Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին հերթական ծեծկռտուքն էր տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ։ Ծեծկռտուքի արդյունքում Սյունիքի բնակիչ Հարութ Զաքարյանը կորցրել է տեսողությունը և հիմա ՌԴ-ում վիրահատության է ենթարկվել։ Պետք է տեղի ունենա վիրահատության երկրորդ փուլը։

Մեր ունեցած տեղեկություններով, այդ ծեծկռտուքին մասնակցել է Տեղ գյուղի բնակիչ Շահումը։ Սյունիքի մարզի Տեղ գյուղի գյուղապետ Սաղաթել Գալստյանը հերքել է, թե իրենց գյուղից առհասարակ որևէ մեկը մասնակցություն է ունեցել ծեծկռտուքին։ «Ով ուզում է լինի, մի բուռ հայ ենք, ամենավտանգավոր սահմանին ենք կանգնած, մեր գյուղը, փոխանակ իրար հարգեն։ Մենք պետք է մեր յուղով յոլա գնանք»,- ասել է գյուղապետը։։

Հետաքրքրեցինք՝ Սյունիքի մարզպետից և նրա ընտանիքից դժգոհություններ չկա՞ն գյուղում։ Նրա խոսքով՝ դեռ երեխա ժամանակվանից մտերիներ են եղել Սուրիկ Խաչատրյանի հետ։ Քանի որ Տեղ գյուղում էր Հայաստանի ամենամեծ տնտեսությունը, մարզպետի ծնողները տնտեսություն ունեին գյուղում։

«Ինքը աշխատասեր երեխա էր, գալիս էր մորը օգնելու, մեր հարաբերությունները շատ լավ են, ցանկացած պահի կարող եմ զանգել ասել՝ արի գնանք իրար հետ հաց ուտենք։ Կրակոցներից հետո գնացել ենք եկել, աջակցություն հայտնել, որպես ընկեր եմ գնացել, ոչ որպես ղեկավար»,- ասել է գյուղապետը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20