Աշխարհի գլխավոր սպառնալիքներն ու Սիրիայում սպասվող զարգացումները

- in Միջազգային
Angela Merkel

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Կոդսի ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին հայտարարել է, որ Սիրիայում շուտով զարգացումներ կլինեն, որոնք կզարմացնեն աշխարհին. «Աշխարհը կզարմանա, թե մենք ու Սիրիայի զինվորականներն ինչ ենք նախապատրաստում մոտակա օրերին»:  Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ խոստացել է մինչև վերջ օգնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին: Այս մասին նա հայտարարել է հունիսի 2-ին Սիրիայի խորհրդարանի խոսնալ Մոհամեդ ալ-Լահամի հետ հանդիպման ժամանակ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է այն սպառնալիքները, որոնք գլխավորն են համաշխարհային հանրության համար: Այս մասին նա հոդված է գրել, որը հրապարակվել է մի շարք թերթերում, այդ թվում, The Times-ում: Մերկելն առաջին հերթին նշել է Ղրիմի միացումը Ռուսաստանին, Մերձավոր Արևելքում ծայրահեղական խմբավորումների գործողությունները, Էբոլայի վիրուսը: Այս հարցերը քննարկվելու են Գերմանիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ. «Ով կարող էր պատկերացնել, որ սառը պատերազմի ավարտից 25 տարի անց Եվրոպայում աշխարհակարգը խախտվելու է Ղրիմի բռնակցմամբ: Դժվար էր պատկերացնել, որ Էբոլայի տենդը սպառնալիքի տակ կդնի Աֆրիկայի մի շարք երկրների զարգացումը: Դժվար էր պատեկերացնել նաև, թե Մերձավոր Արևելքում գործող ծայրահեղական խմբավորումներն ինչ սպառնալիք են ներկայացնելու»: 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20