Բանավեճ Արամ Մանուկյանի և Վարդան Այվազյանի միջև

- in Պնակալեզներ
Vardan Ayvazyan

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում էր ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի և Լևոն Զուրաբյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում են ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը մի քանի հարց ուղղեց նախագծի զեկուցող ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, ով խոստացավ ուղարկել եզրակացությունը դատախազություն, բայց երբ կա Ազգային ժողովի միասնական որոշում, այդ ժամանակ հարցը մեծ հնչեղություն է ունենում և տարբերությունը հենց դրանում է. «Երբ մենք Ազգային ժողովով միասնական դիրքորոշում ենք հայտնում և ուղարկում ենք դատախազություն, այդ ժամանակ ավելի հնչեղություն է ունենում և պատկան մարմինները հարկ եղած դեպքում հստակ ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը: Տնտեսական հարցերի հանձնաժողովը կանոնակարգի խախտում է թույլ տվել և ուշացումով է նախագիծը դրել շրջանառության մեջ»: 

Միջամտեց Վարդան Այվազյանը և ասաց, թե ցավում է, որ ԱԺ-ում 25 տարի աշխատող աշխատակցի հիմնավորումը Արամ Մանուկյանը կասկածի տակ է դնում. «Ինձ հետ հոգնակիով խոսեք, ես Ձեզ հետ նման տոնով չեմ խոսում: Ինչ շոու, ես Ձեզ հետ նման բառեր կիրառո՞ւմ եմ: Դուք ո՞վ եք, որ ինձ թույլ տաք ելույթ ունենամ, թե՝ ոչ, դեռ չի եղել մի մարդ, որը ինձ թույլ չտա խոսել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20