Եվրախորհրդարանը կոչ է արել վերջնագիր ներկայացնել Ռուսաստանին

- in Միջազգային
EM ETM

ԵՄ-ին առաջարկվում է ուժեղացնել պատժամիջոցները և քննարկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցը, եթե Մոսկվան չկատարի պահանջները։

Եվրախորհրդարանը քվեարկել է բանաձևի օգտին, որում ԵՄ երկրների կառավարություններին կոչ է արել երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Պատգամավորները կարծում են, որ Մոսկվայի հանդեպ վստահությունը չի կարող վերականգնվել մինչ Մինսկի համաձայնագրերի կատարումն ու Ղրիմի բռնակցման մասին որոշման վերանայումը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ բանաձևին աջակցել է 356 մարդ, դեմ են հանդես եկել 183 պատգամավորներ։

Եվրախորհրդարանի կարծիքով՝ համագործակցությունը Ռուսաստանի հետ հնարավոր է միայն այն դեպքում, եթե Մոսկվան լիարժեք և անվերապահորեն իրականացնի կրակի դադարեցման մասին համաձայնագիրն ու վերադարձնի Ղրիմն Ուկրաինային։

Հաղորդվում է, որ ԵՄ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները բանաձևի ընդունման վերաբերյալ մեկնաբանություններից հրաժարվել են։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20