Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

- in Հասարակություն
Jrhexex

Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Նրանցից 17-ի ինքնությունը պարզվել է: Այս մասին հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհուրդը:

Աշխատանքներ են տարվում մնացյալ երկու մարմինների ինքնությունը պարզելու ուղղությամբ: 6 մարդ դեռ համարվում է անհետ կորած: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ջրհեղեղի պատճառած վնասի չափը հասնում է 45 միլիոն դոլարի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20