Հատկապես ինչի՞ն են օգուտ համբույրները

- in Հասարակություն
Hambuyr

Համբույրները կարող են լինել տարբեր և ուղղված տարբեր զգացմուների արտահայտմանը, սակայն անկախ պատճառներից, դրանք շատ բարենպաստ են ազդում մեր առողջական վիճակի վրա: Դուք հավանաբար կզարմանաք՝ հատկապես ինչին են օգուտ համբույրները:

1․ Համբույրները իջեցնում են արյան բարձր ճնշումը

Կրքոտ համբույրը ստիպում է սրտին ավելի արագ բաբախել, որի հետևանքով լայնանում են անոթները, հեշտացնելով արյան հոսքը:

2․ Համբույրները պակասեցնում են գլխացավերը

Դա նույնպես կապված է հաճույքի հետևանքով անոթների լայնացման հետ:

3․ Համբույրները կանխում են ատամների կարիեսը

Ավելանում է թքարտադրությունը, որը մաքրում է ատամների փառը:

4․ Պարգևում են երջանկություն

Համբույրները նպաստում են օրգանիզմում դոֆամինի, սերոտոնինի և օքսիտոցինի հորմոնների ավելացմանը, որոնք կոչվում են երջանկության հորմոններ:

5. Օգնում է այրել կալորիաները

Ամեն համբույրի ժամանակ այրվում է 8-16 կալորիա:

6․ Լավացնում է ինքնագնահատականը

Համբույրները լավացնում է ինքնագնահատականը, քանի որ իրենց զգում են սիրված և ցանկալի:

7․ Համբույրները սիրո ապացույց են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20