Մենք Ռուսաստանին թույլ չենք տա ԱՄՆ-ին վերադարձնել անցյալ

- in Միջազգային
usa russia

Վաշինգտոնը կհակազդի ԽՍՀՄ-ի ազդեցության գոտին վերականգնելու Մոսկվայի ջանքերին:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը բեռլինյան Atlantik Brucke հետազոտական կենտրոնում, որը զբաղվում է գերմանա-ամերիկյան հարաբերություններով, հայտնում է Reuters-ը:

«Մենք չենք ուզում «սառը», իսկ ավելի շատ «տաք» պատերազմ Ռուսաստանի հետ: Մենք չենք ուզում Ռուսաստանին դարձնել մեր թշնամին: Բայց պետք չէ մոլորվել. մենք կպաշտպանենք մեր դաշնակիցներին»,- ասել է Քարտերը:

Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է կարգավորել համագործակցությունը Ռուսաստանի հետ: «Ընտրությունը Կրեմլինն է»,- նշել է նա:

Միժամանակ Պենտագոնի ղեկավարը դրական է գնահատել Գերմանիայի ղեկավար դերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում: Նրա կարծիքով, նրանք պետք է ավելի սերտ համագործակցեն ռազմական ոլորտում և ՆԱՏՕ-ի անդամներին կոչ արեց՝ ավելացնելու պաշտպանական ծախսերը:

Քարտերը ասել է, որ անհրաժեշտության դեպքում նրանք Վլադիմիր Պուտինի հեռանալուց հետո էլ կշարունակեն հակազդել Մոսկվային, նաև հույս է հայտնել Մոսկվայի հետ «հեռատես քաղաքականության» վերադառնալու՝ հիշեցնելով Ռուսաստանի հետ համագործակցության ոլորտները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20