Ո՞ւր է կորել ՀԷՑ-ի վնասը. Պարզվում է այն շահույթով է աշխատել

- in Մամուլ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2014թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 2014 թվականը փակել է 9,8 մլրդ դրամի վնասով։ 2013 թվականին ՀԷՑ-ն նույնպես վնասով է աշխատել, վնասի չափը կազմում էր 9.5 մլրդ դրամ։

ՀԷՑ-ն ունի նաև խոշոր պարտքեր՝ փոխառությունների ու մատակարարների գծով, որոնք 2014-ի ընթացքում նույնպես աճել են։ Կարճ ասած՝ ՀԷՑ-ի վիճակը, ըստ ՀԷՑ-ի, տխուր է։

Սակայն ՀԷՑ-ի սեփականատեր՝ ռուսաստանյան «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության 2014 թվականի հաշվետվության մեջ լրիվ այլ տվյալներ են ներկայացված։ Մասնավորապես, ՀԷՑ-ի EBITDA ցուցանիշը, որը ցույց է տալիս շահույթը՝ մինչև հարկումը և ամորտազիացիոն ծախսերը հանելը (Earnings before interest, taxes, depreciation and amortization), 2014 թվականի արդյունքներով կազմել է 712 մլն ռուբլի (շուրջ 6 միլիարդ դրամ)։ 2013 թվականին EBIDTA-ն կազմել էր 184 մլն ռուբլի։ Այսինքն, պարզվում է ՀԷՑ-ը ոչ միայն շահույթով է աշխատել 2013 և 2014 թվականներին, այլև շահույթը 2014 թվականին ավելացել է 528 միլիոն ռուբլով կամ 3.9 անգամ։

Թե ուր է կորել ՀԷՑ-ի վնասը, թերևս հայտնի է միայն Եվգենի Բիբինին և Ռոբերտ Նազարյանին:

«168 ժամ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20