Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են

- in Հասարակություն
Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ռուս և ուկրաինացի ժողովուրդների մերձավորության մասին. «Ես միշտ ասել եմ, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»:

Պուտինի կարծիքով, ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ի սկզբանե ելել է այն բանից, որ նախկին խորհրդային հանրապետություններն ինքնորոշման իրավունք ունեն: «Հենց Ռուսաստանն է ԽՍՀՄ փլուզումից հետո այդ բոլոր երկրներին ինքնիշխանություն տալու նախաձեռնողը»,- ասել է նա:

ՌԴ նախագահի կարծիքով, Ռուսաստանն ու Ուկրաինան «դատապարտված են» համատեղ ապագա ունենալ: Ըստ նրա, Ռուսաստանն ու Ուկրաինան կապված են ոչ միայն ընդհանուր պատմական անցյալով, այլ նաև ներկայիս իրողություններով՝ էներգետիկ, տրանսպորտային և այլն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20