Սաակաշվիլին վստահ է, որ իր թիմը կհաղթի 2016 թ. Վրաստանում կայանալիք ընտրություններում

- in Ընտրություններ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ իր թիմը կհաղթի 2016 թվականին Վրաստանում կայանալիք ընտրություններում: 

Սաակաշվիլին դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ երկրի գործող իշխանությունները չեն կարողանա հասնել այդ ժամանակաշրջանին։

«Ես վստահ եմ, որ Վրաստանում իրադարձությունները կարող են կտրուկ զարգանալ ոչ միայն 2016 թվականին, այլև մինչ այդ՝ այս րոպեին, հենց ես հայտնվեմ Վրաստանում, իսկ ես կհայտնվեմ:

Թող որևէ մեկը զուր հույսեր չփայփայի, որ ազատվել է ինձնից»:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին շնորհել է Ուկրաինայի քաղաքացիություն և նրան նշանակել Օդեսայի նահանգապետի պաշտոնում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20