Սամվել Ալեքսանյանը վիսկի է արտադրում

- in Մամուլ
Samvel Akeqsanyan

Վաղուց շրջանառվող լուրերն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը վիսկի է արտադրում, հաստատվում են։ Yerevan City սուպերմարկետների ցանցում սկսել են վաճառվել MacAlex խոսուն անվանումը կրող խմիչքներ, որոնց պիտակի վրա գրված է՝ վիսկի։

Այսինքն, Ս.Ալեքսանյանը վիսկին ոչ միայն արտահանում է Իրաք, ինչպես խոսվում էր, այլ որոշել է այն համտեսելու հնարավորություն ընձեռել նաև հայ սպառողներին։ Ընդ որում, բավականին էժան գնով՝ 1 լիտրանոց շիշը՝ 2300 դրամ։ «Հայկական վիսկիի» ծնունդը ֆիքսել է նաև պաշտոնական վիճակագրությունը։ ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 187.2 հազար լիտր վիսկի (2014թ. հունվար-ապրիլին վիսկիի արտադրություն չկա):

«168 ժամ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20