Սերժ Սարգսյանը հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ. «Հրապարակ»

- in Մամուլ
Serzh Sargsyan1

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մեր տեղեկություններով, հանդիպումը կայացել է նախագահական նստավայրում՝ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների և Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման առիթը երկու բան կարող է լինել՝ սահմանադրական բարեփոխումներ կամ հնարավոր կոալիցիայի ձևավորում:

Այժմ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ձևավորված մասնագիտական հանձնաժողովի անդամները քաղաքական ուժերի հետ հանդիպումներ և քննարկումներ են ունենում: Օգոստոսին փաթեթը պետք է ներկայացվի ԱԺ-ին, իսկ ուշ աշնանը նախատեսվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել:

Կոալիցիայի ձևավորման մասին էլ վաղուց խոսակցությունները չեն դադարում, թեև պոտենցիալ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն համառորեն հերքում է դա:

«Հրապարակ» օրաթերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20