Սերժ Սարգսյանը փոշմանել է Սեյրան Օհանյանի հարցում

- in Մամուլ
seryan ohanyan ev tikin

Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ շուրջ մամուլում ծավալվող սկանդալը ներքաղաքական պատճառներ նույնպես ունի: Ս. Օհանյանը, ըստ այդմ, կորցնում է ՀՀ նախագահի իշխանական թեկնածու դառնալու հեռանկարը:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով փոշմանել է Օհանյանի հարցում և որպես նախագահի ապագա թեկնածու դիտարկում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Եթե իշխանությունը հաջողությամբ գլուխ բերի Սահմանադրության փոփոխությունները և անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելին, սիմվոլիկ լիազորություններ ունեցող նախագահին պետք է ընտրի խորհրդարանը: Այս պարագայում Հարությունյանը կարող է դիտվել որպես նախագահի թեկնածու:

«Հայկական ժամանակ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20