Վարդան Այվազյանը սպառնաց Բիբինին ու Ռուսաստանին

- in Հրապարակ
Vardan Ayvazyan

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր հեռակա կարգով սպառնաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բիբինը չի ներկայացել ԱԺ և չի մասնակցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմայով լսումներին: Վարդան Այվազյանն ասաց, որ ինքը անձամբ է նամակով Բիբինին հրավիրել այս լսումներին, սակայն նա մերժող նամակ է գրել ի պատասխան: «Ինքը համանման վերաբերմունք կստանա, անկախ նրանից, թե այդ կազմակերպության ծագումնաբանությունը որտեղից է: Բիբինն էդ ո՞վ դառավ, մարդ ա, չի ուզում մեր հետ քննարկի: Ես էլ պլաստիրին չեմ, էդքան հեշտ կոտրվող չեմ»,- հայտարարեց Այվազյանը:

Նա կարդաց Բիբինի պատասխան նամակը, որտեղ գրված էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է բոլոր հիմնավորումները, պատրաստել է սակագնի թանկացման որոշման նախագիծը, իրենց ընկերության մասնակցությունն այս լսումներին արդյունավետ չէ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20