Ի՞նչ են ասում Թուրքիայի քրդերն ու ընդդիմադիրները

- in Միջազգային
Turkey

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զրկել է իրեն Թուրքիայի հարավ-արևելքի ընտրողների աջակցությունից՝ ժխտելով քրդական հարցի գոյությունը։

Այս մասին հայտարարել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը կիրակի ձայների նախնական հաշվարկից հետո՝ Ստամբուլի շտաբում ելույթ ունենալով կողմնակիցների առջև։ 

Քաղաքական գործչի կարծիքով, այս ընտրությունները փոխել են թուրքական քաղաքականության վեկտորն ու վերջ դրել նախագահական համակարգի մասին քննարկումներին. «Մենք խոսք ենք տվել կոալիցիայի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ և կպահենք այն։ Մեր կուսակցությունը երբեք չի աջակցի նախագծերին՝ ուղղված Թուրքիայի ժողովրդի դեմ»։ Վերջինս հիշեցրել է ծանր պայմանների մասին, որոնցում անցկացվել է նախընտրական արշավը։

Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ 10 տոկոսի շեմի հաղթահարումը հաղթանակ է ոչ միայն քրդերի, այլև Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար։ Նա կողմնակիցներին վստահեցրել է, որ բոլոր նախընտրական խոստումները կկատարվեն։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զրկել է իրեն Թուրքիայի հարավ-արևելքի ընտրողների աջակցությունից՝ ժխտելով քրդական հարցի գոյությունը։ Այս մասին հայտարարել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը կիրակի ձայների նախնական հաշվարկից հետո՝ Ստամբուլի շտաբում ելույթ ունենալով կողմնակիցների առջև։ 

Քաղաքական գործչի խոսքով՝ այս ընտրությունները փոխել են թուրքական քաղաքականության վեկտորն ու վերջ դրել նախագահական համակարգի մասին քննարկումներին։ «Մենք խոսք ենք տվել կոալիցիայի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ և կպահենք այն։ Մեր կուսակցությունը երբեք չի աջակցի նախագծերին՝ ուղղված Թուրքիայի ժողովրդի դեմ»,- ընդգծել է նա։

Վերջինս հիշեցրել է ծանր պայմանների մասին, որոնցում անցկացվել է նախընտրական արշավը։ Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ 10 տոկոսի շեմի հաղթահարումը հաղթանակ է ոչ միայն քրդերի, այլև Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար։ Նա կողմնակիցներին վստահեցրել է, որ բոլոր նախընտրական խոստումները կկատարվեն։

Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը բացառել է «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիաի ձևավորման հնարավորությունը. «Այս ընտրություններով կառավարման նախագահական ձևի և Թուրքիայում բռնապետության մասին քննարկումների վերջն եկավ»։ Նա նշել է, որ չեն պատրաստվում Էրդողանի կուսակցության հետ ձևավորել ոչ ներքին, ոչ էլ արտաքին կոալիցիա։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը զրկվել է իշխողի կարգավիճակից։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին կոչ է արել նոր Սահմանադրություն մշակել։

Ընտրողների մասնակցությունը կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններին կազմել է 84 տոկոս։

«Մենք դեմ ենք կուլիսային խաղերին և այլ կուսակցությունների մեր գործընկերներին կոչ ենք անում համատեղ նոր Սահմանադրություն մշակել»,- հայտարարել է Դավութօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքում։ Նա երախտագիտություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին ակտիվ մասնակցության համար և ժողովրդի որոշումն անվանել ամենաճիշտը։ «Մեր կուսակցությունը բաժանորդագրվել է մեծ հաջողությունների և կշարունակի դրանք։ Այսօր մենք դարձել ենք ժողովրդական միասնության հասցեատեր»,- ասել է նա՝ նշելով, որ իրենք կրկին առաջինն են դարձել Թուրքիայի նահանգների մեծ մասում։ Նա հավելել է, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողացել իրենց թեկնածուներին առաջադրել մի քանի տասնյակ նահանգներում, այդ իսկ պատճառով չունեն ընտրություններում իրենց հաղթող հայտարարելու իրավունք։

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն 11-12 օրից։ Այս մասին հայտարարել է Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավար Սադի Գյուվենը. «Քվեների 100 տոկոսի հաշվարկման նախնական արդյունքների համաձայն՝ 10 տոկոսի շեմը հաղթահարել են 4՝ «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, «Ազգային շարժում» և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները։ Եերբ հանձնաժողովը ուսումնասիրի բոլոր բողոքարկումներն ու դրանց վերաբերյալ որոշում ընդունի, կհայտարարվեն ընտրությունների վերջնական արդյունքները՝ 11-12 օրից»։

Քվեների 100 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ իշխող կուսակցությունը հավաքել է 40.80 տոկոս ձայն (256 տեղ), ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 25.20 տոկոս ձայն (133 տեղ), ազգայնական «Ազգային շարժումը» ՝ 16.50 տոկոս (83 տեղ), քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ 12.90 տոկոս ձայն (78 տեղ)։

Հեղինե ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20