ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել ի պատասխան Ռուսաստանի վետոյի

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ հայտարարել է ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների մասին: Փորձագետները կարծում են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մալայզիական Բոինգի գործով միջազգային տրիբունալի քվեարկությանը Ռուսաստանի կիրառած վետոյից հետո ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանում Վաշինգտոնի պատասխանն է Մոսկվային վետոյի համար:

Սեկտորալ նոր պատժամիջոցների են ենթարկվում ռուսական նավթային հսկա Ռոսնեվտի եւ Վնեշէկոնոմբանկի կառույցները: Մասնավորապես՝ ուղիղ ներդրումների Ռուսական հիմնադրամի կառավարող ընկերությունը, Գլոբեկս բանկը, Պրոմինվեստբանկը, ՎԷԲ Ասիա լիմիթեդը, ՎԷԲ կապիտալը, ՎԷԲ ինժիներինգը, ՎԷԲ լիզնինգը, Վանկորնեվտը, Յուգանսնեվտեգազը, Ռոսնեվտ ֆինանսը, Ռոսնեվտ Թրեյդ Լիմիթեդը, Ռոսնեվտ Թրեյդինգը:

Ամերիկյան պատժամիջոցների ենթակաների ցանկում են հայտնվել նաեւ Իժմաշը, ՄԱԿՕ հոլդինգը, SET Petrochemicals-ը, Southeast Trading-ը, Southeast Trading OY-ը: Միաժամանակ պատժամիջոցների տակ են հայտնվել Եվպատորիայի, Թեոդոսիայի, Կերչի, Սեվաստոպոլի, Յալթայի նավահանգիստներն ու Կերչի լաստանավային ուղեկալը:

Ֆիզիկական անձանցից, ովքեր հայտնվել են ավելացված պատժամիջոցների ցանկում, Ռոման Ռոտենբերգն է, սերգեյ Կուրչենկոն, Ալեքսանդր Յանուկովիչը՝ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի որդին, Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկին, Կալաշնիկով կոնցեռնի ղեկավարներ Անդրեյ Բուլյոտին եւ Ալեքսանդր Օմչենկոն:

Այսօրվա միջոցառումները վկայում են մեր վճռականությունը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում, միջազգային իրավունքի նորմերի խախտման եւ Ուկրաինայում իրավիճակը լարելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆիննախ արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի ղեկավար Ջոն Սմիթը: Մեր ազդակը պարզ է, ասել է նա, ավելացնելով, որ շարունակելու են աշխատել այն ուղղությամբ, որ պատժամիջոցները լինեն արդյունավետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20