ԱՄՆ ու Եվրամիությունը մտադիր են Ռուսաստանին զրկել սողանցքներից

- in Կարծիք
usa russia

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ 6 երկրներ միացել են ՌԴ դեմ Եվրամիության ընդլայնված պատժամիջոցներին:

Այդ երկրներն են ԵՄ թեկնածուներ Մոնտենեգրոն եւ Ալբանիան, Ուկրաինան, ինչպես նաեւ Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Նորվեգիան եւ Լիխտենշտեյնը:

Եվրամիությունը ողջունել է այդ երկրների քայլը: Եվրամիությունը ՌԴ դեմ պատժամիջոցները կիրառելու մասին որոշումը կայացրել է հունիսի վերջին: Ըստ այդմ, ուկրաինական ճգնաժամի հետեւանքով կիրառված պատժամիջոցները երկարաձգվել են մինչեւ 2016 թվականի հունվարի 31-ը:

Տեղեկություն է հրապարակվել նաեւ, որ ԱՄՆ ու Եվրամիությունը մտադիր են կոծկել այն սողանցքները, որ կան պատժամիջոցների հարցում եւ որոնք թույլ են տալիս դրանց ենթակա ռուսական ընկերություններին շրջանցել պատժամիջոցները:

ԱՄՆ ֆիննախը, Եվրամիությունը ու եվրոպական երկրների տարբեր գերատեսչություններ ճշտում են այն ընկերությունների ցուցակը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պատժամիջոցի ենթակա ընկերություններին:

Միաժամանակ ճշտում են նաեւ սեկտորալ պատժամիջոցների շրջանցման հնարավոր սողանցքները: Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է այսպես կոչված երկրոդային նշանակության սարքավորումների մատակարարմանը եւ տեխնոլոգիական փոխանակումներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20