Անկարան «Թուրքական հոսքի» համար սպառնում է Մոսկվային՝ միջազգային արբիտրաժով

- in Միջազգային
Turkey

«Թուրքական հոսք» նախագիծը կարող է սառեցվել անորոշ ժամանակով, քանի որ Թուրքիան մտադրություն ունի գազի գնի անհամաձայնության պատճառով, «Գազարդի» նկատմամբ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժ:

Այդ մասին հայտնում է ադրբեջանական նորությունների Trend գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական պետական էներգետիկական Botas ընկերությանը:

Ռուսաստանը և Թուրքիան մոտ կես տարի է չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի զեղչի հարցում: Այս շաբաթ ավարտվել է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը, սակայն կողմերը այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել:

Ավելի վաղ հայտնվել էր, որ «Թուրքական հոսք»-ի շինարարությունը կարող է հետաձգվել գազի գնի վերաբերյալ վիճաբանության պատճառով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20