Անհայտ անձինք Ստամբուլում կրակել են ոստիկանների ուղղությամբ

Turkia

Ստամբուլում անհայտ անձանց կողմից զինված հարձակման ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան:

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Օքմեյդանը հրապարակում օրվա երկրորդ կեսին: Անհայտ անձինք կրակ են բացել Ջեմալ Քամաջիի անվան մարզահամալիրի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Վիրավորված երկու ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց:

Ամբողջ շրջանի տարածքում ուժեղացված անվտանգության ռեժիմ է: Հարձակում գործած անձինք փնտրվում են:

Թուրքիայում իրադրությունը կտրուկ սրվել է Սուրուչում ԴԱԻՇ-ի իրականացրած ահաբեկչությունից հետո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20