Աշխարհում էժանանում են մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքները՝ նավթը և պղինձը

- in Մամուլ, Տնտեսական

Միջազգային շականերից մտահոգիչ տեղեկություններ են գալիս: Սահուն և հաստատուն միտումներով՝ աշխարհում էժանանում են մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքները, մասնավորապես՝ նավթը և պղինձը:

Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ բարել նավթի գինը իջել է 56 դոլարից, որը վերջին 5 ամիսների ամենացածր գինն է։ Նույն բորսայում մեկ տոննա պղնձի գինը իջել է մինչև 5 հազար 353 դոլար: Սա արդեն վերջին 6 տարիների ամենացածր գինն է Նավթի գների անկումը հանգեցնում է Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների նվազեցմանը: Իսկ պղնձի գնի նվազմանը համաչափ նվազում է գունավոր մետաղների հանքաքարերի արտահանումից Հայաստանի ստացած եկամուտը: Ֆինանսական հենց այս երկու աղբյուրներից է հիմնականում սնվում մեր տնտեսությունը: Նավթի և պղնձի էժանացումը խիստ բացասական է ազդելու մեր սոցիալ–տնտեսական կյանքի վրա:

«Հայկական ժամանակ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20