Թուրքիայում սպանել են ժանդարմերիայի պետին

- in Միջազգային
Turkey

Թուրքիայի արեւելյան քրդաբնակ Մուշի նահանգում սպանվել է ժանդարմերիայի պետ Ասլան Քուլաքսըզը:

Ահաբեկիչները Մուշի Մանազկերտ բնակավայրի մոտ գնդակոծել են Քուլաքսըզի ավտոմեքենան, որի մեջ են եղել նաեւ նրա կինն ու երեխաները: Ժանդարմերիայի պետը ծանր վնասվածքներով տարվել է մոտակա հիվանդանոց: Մայոր Ասլան Քուլաքսըզը ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում: 

Թուրքիայի անվտանգության մարմիններն ահաբեկիչներին հայտնաբերելու համար խոշորամասշտաբ գործողություններ են սկսել Մուշի նահանգում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20