Թուրքիան ռմբակոծում է քրդերին

- in Միջազգային
Turkia

Թուրքական ռազմական ինքնաթիռները գործողություններ են իրականացրել քրդերի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներն «Իսլամական պետություն» կազմակերպության դիրքերը Ս մբակոծելուց հետո գործողություններ են իրականացրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում գտնվող PKK-ի դիրքերի վրա:

Մասնավորապես, ինքնաթիռները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Զափ, Մեթինա, Բասյան և Ավաշին բնակավայրերում գտնվող PKK-ի ճամբարները:

Հուլիսի 23-ին թուրք-սիրիական սահմանին ԻՊ-ի մարտիկների և թուրք սահմանապահների միջև բախման արդյունքում մեկ թուրք զինվոր էր սպանվել: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, ինչից հետո թուրքական ռազմական ինքոնաթիռները ռմբակոծել էին Սիրիայում ԻՊ-ի դիրքերը` իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքար սկսելու ազ դանշան տալով: Միաժամանակ, թուրք իրավապահ մարմինները պայքար են սկսել քուրդ զինյալների դեմ:

Թուրքիայի իրավապահ մարմինները շարունակում են լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ իրականացրել երկրի ողջ տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հուլիսի 24-ի առավոտյան մեկնարկած գո րծողությունները հուլիսի 25-ին շարունակվել են 8 նահանգում:

Ստամբուլում իրավապահ մարմինները մեծ թվով մարդկանց են ձերբակալել: Կոնիայում գործողություններն ուղղված են եղել ԻԼԻՊ-ին հարող անձանց դեմ: Շուրջ 300 ոստիկանի մասնակցությամբ իրականացված հակաահաբեկչական գործողության հետևանքով այստեղ ձերբակալվել է 15 մարդ, որոնցից մեկը` կին:

Ադըյամանում ոստիկանության գործողություններն ուղղված են եղել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Այստեղ ևս ձերբակալվել է 15 մարդ: Իզմիրում իրավապահ մարմինները գործել են PKK-ի երիտասարդական թևի անդամների դեմ, սակայն ձերբակալվածների թվի մասին չի հաղորդվել:

Թունջելիում ևս PKK-ի երիտասարդների դեմ իրականացված գործողությունների արդյունքում հետախուզություն է անցկացվել նրանց տներում: Իսկ Ադանայում ԻԼԻՊ-ին հարելու կասկածանքով ձերբակալվել է 54 մարդ:

Թուրք իրավապահ մարմինների կողմից հակաահաբեկչական գործողությունները մեկնարկել են հուլիսի 24-ին: Երկրի բոլոր նահանգներում ձերբակալվել էր շուրջ 251 մարդ: Միայն Ստամբուլի գործողություններին մասնակցել էր 5 հազար ոստիկան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20