Ի՞նչը կհանգեցնի ժողովրդավարության զարգացմանը

- in Կարծիք
Democracy

Ի հակադրություն տարածված կարծիքի, բարձր հանրային մասնակցությունը չի բերում ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը այն երկրներում, որոնք գտնվել են կոնֆլիկտի մեջ:

Այս դեպքում, քաղաքական գործիչների դերը և միմյանց հետ համագործակցելու կարողությունն ավելի կարևոր է դեմոկրատական բարեփեխումների համար: Այս պնդումը կատարում են Յումայի (Շվեդիա) համալսարանի վերլուծաբանները:

Միջազգային և տեղական մասնագետները երկար ժամանակ ենթադրում էին, որ այն երկրները, որոնք ապաքինվում են պատերազմից, այն երկրները, որոնք փոխակերպվում են ավտորիտար իշխանությունից և այն երկրները, որոնք ունեցել են խորը ինստիտուցիոնալ ճգնաժամ, պետք է արագացնեն ժողովրդավարացման գործընթացը` քաղաքացիներին թույլատրելով մասնակցել երկրի սահմանադրական կարգի կառուցմանը:

Սակայն, ըստ նոր հետազոտության, այսպիսի երկրներում, ժողովրդավարացման գործում առավել կարևոր է քաղաքական գործիչների դերն ու համագործակցությունը` ժողովրդավարության կայացման համար: Հետազոտության առաջին մասում համեմատվել և վերլուծվել են Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի 20 երկրների օրինակները, թե ինչ չափով է թույլատրվել հասարակությանը մասնակցել երկրի սահմանադրական կարգի կառուցմանը:

Հետազոտության երկրորդ մասում այս երկրները համեմատվել են այնպիսի պետությունների հետ, որտեղ սահմանադրական կարգը հաստատվել է մեծամասամբ քաղաքական էլիտայի և իրավաբանների կողմից: Այնուհետև, երկրների դեմոկրատիայի մակարդակը համեմատվել է մինչև սահմանադրության հաստատումը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Արդյունքում, պարզվել է, սահմանադրության հաստատման համար հանրային մասնակցությունը ոչ մի ազդեցություն չի ունեցել ժողովրդավարության զարգացման վրա:

Օրինակ, Կոսովոյում և Արևելյան Թիմորում ժողովրդավարության մակարդակը բարձրացել է, սակայն այս երկրներում հանրային մասնակցությունը շատ ցածր է: Միաժամանակ, այն երկրներում, որտեղ սահմանադրության ձևավորման համար հանրային մասնակցությունը մեծ է եղել, նկատվել է ժողովրդավարության անկում:

Ուսումնասիրվել է, թե ինչպես երկու տարբեր երկրներ, օրինակ` Քենիան և Զիմբաբվեն, որոնք ունեն միանման մոտեցում հանրային մասնակցության հարցում, կարող են ցույց տալ բոլորովին հակառակ արդյունքներ:

Քենիայում, քաղաքական գործիչներն ավանդաբար համագործակցում են կուսակցական սահմաններից դուրս: Իսկ Զիմբաբվեում քաղաքական գործիչների և տարբեր կուսակցությունների համագործակցության օրինակները շատ քիչ են: Իշխող ԶԱՆՈՒ – ՊՖ կուսակցությունը բազմիցս բռնություններ է կիրառել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ` երկիրը տանելով անկման: Եթե երկրում գոյություն չունի համագործակցային մշակույթ, դա բացասաբար է ազդում ժողովրդավարության զարգացման վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20