Ինչ է անում ԱՄՆ Մերձավոր Արևելքում

- in Վերլուծական
usa russia

Պենտանոգի ղեկավարը այցելում է Իրաքյան Քուրդիստան, եւ հաջորդ օրը թուրքական ավիացիան ռմբակոծում է այդ պետության տարածքը:

Ավելի վաղ Թուրքիան ակտիվորեն գործակցել է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ, այդ թվում նավթի մատակարարումների հարցով: գործնականում Թուրքիան նպաստել է Իրաքյան Քուրդիստանի շրջափակման ճեղքմանը:

Հնարավոր է, թուրքերը, ամերիկացիները եւ այդ պետական միավորման իշխանությունները պայմանավորվել են Քրդական բանվորական կուսակցության ճամբարների ռմբակոծումների հարցում, որի հետ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները գտնվում են բարդ հարաբերությունների մեջ:

Բայց հենց ՔԲԿ-ն է հանդիսանում Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի հարվածային ուժը: Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ վերացնում է տարածաշրջանում սեփական առաջնային գործընկերներին: ԱՄՆ այդպես էլ հայտարարություն չի արել այդ առիթով: Ընդ որում թուրքերը, կարծես թե, պետք է շահագրգռված լինեն քրդական ջոկատների աջակցությամբ, որոնք պայքարում են ԻԼԻՊ դեմ:

Բայց գլխավոր գործոնը, որ կասկածներ է առաջացնում այդ ակցիայի տրամաբանության կապակցությամբ, դարձավ այն, որ ԱՄՆ հաջողվեց բերել Թուրքիային Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում եւ Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում որոշակի դիրքերի:

Դասավորվում է ամենեւին ոչ «խաղային», այլ միանգամայն միարժեք, որոշակի իրավիճակ: Թուրքիան ձգտում է զգուշացնել թուրքական քրդերին նրանց քաղաքական ելույթների վտանգավորության մասին, իրաքյան քրդերին՝ ՔԲԿ-ի աջակցության վտանգավորության մասին, իսկ ԱՄՆ-ին զգուշացնում է, որ կարող է կամային որոշումներ կայացնել Մերձավոր Արեւելքի մասով առանց նրա հետ խորհրդակցության:

Թուրքիան իր հավակնությունների տեւական շրջափակման փուլից հետո ԱՄՆ-ից ստացել է Սիրիայի տարածքը ռմբակոծելու հավանություն, միաժամանակ նա ցանկանում է ցուցաբերել դա Իրաքի հանդեպ: ԱՄՆ հայտնվել է շատ բարդ վիճակում եւ ստիպված են անխոս խոստովանել, որ կատարել են ռազմավարական սխալ:

Նախկինում Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը շատ, թե քիչ կայուն էր, այսինքն, ԱՄՆ արգելափակում էր Թուրքիայի ջանքերը Մերձավոր Արեւելքում եւ այլ տարածաշրջաններում: Ներկայումս, Բարակ Օբաման շարունակում է մերժել ամերիկյան զորքերի մասնակցությունը ԻԼԻՊ դեմ ցամաքային պայքարում, բայց հանգամանքները դասավորվում են այնպես, որ ԻԼԻՊ դեմ հակազդեցության հիմնական ուժերից մեկը դարձել է Իրանը:

Դա, իհարկե, ձեռնտու է ԱՄՆ-ին, բայց այն չափով, որքանով Իրանը հանդիսանում է այդ պայքարում հիմնական ուժ: Կողքին գտնվում է Թուրքիան՝ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերը, որը չի կարող մասնակցություն ունենալ Սիրիայի եւ Իրաքի տարածքում ռազմական գործողություններին:

ԱՄՆ մինչեւ այժմ կտրականապես մերժում է այդպիսի ցամաքային գործողություններին Թուրքիայի մասնակցությունը: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ փորձում է հանգստացնել ոչ միայն Թուրքիային, այլ նաեւ արաբական սուննի երկրներին, առաջին հերթին Սաուդյան Արաբիային, ցույց տալով, թե խաղադրույքը կատարվում է ամենեւին ոչ Իրանի վրա, կամ ոչ միայն Իրանի վրա:

Առայժմ Թուրքային թույլատրված է մասնակցություն օդային ռմբահարումներին, բայց Թուրքիան միշտ ձգտել է ցամաքային մասշտաբային օպերացիայի Սիրիայի եւ Իրաքի հանդեպ /նվազագույնը/, բայց ՆԱՏՕ մասնակցությամբ:

Այսինքն, ԱՄՆ ձգտում է Մերձավոր Արեւելքում Իրանի եւ Թուրքիայի միջեւ ուժերի ավելի «պատկառելի» հավասարակշռության եւ ակնկալում են տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն: Բայց Թուրքիայի առաջին իսկ քայլերից պարզ դարձավ, որ «հավասարակշռումը» չի նշանակում ԱՄՆ հաջող դիրիժորություն:

Իրանի հետ համաձայնության ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ ձեռնմուխ եղավ իր համար շատ անհաջող քաղաքական խաղի անտեղ, որտեղ խաղի տեղ առայժմ գոնե գոյություն չունի: Միարժեքությունը ցցուն է, եւ ամերիկացիները հասկացել են դա լիովին: Թուրքիան խթանում է Մերձավոր Արեւելքի նոր իրավիճակ: Բայց, թերեւս, այդ հարվածները քրդերի ուղղությամբ չեն կարող չհուզել արաբական երկրների, որոնք, լինելով այդ հարվածներում բավական շահագրգռված, միաժամանակ զգուշանում են Արաբական աշխարհի քաղաքական եւ ռազմական իրադարձություններին Թուրքիայի ներգրավումից:

Տվյալ իրադարձությունների արդյունքում ԱՄՆ կանգնել է փաստի առաջ, երբ տարածաշրջնում անհնար է ուժերի հավասարակշռություն ի շահ ԱՄՆ-ի, բայց Թուրքիան էլ վաղուց գործընկեր չէ եւ չի կարող լինել տեսանելի ապագայում:

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ շատ լավ հասկանում է, որ Մերձավոր Արեւելքում միայն ինքը կարող է զերծ պահել տարածաշրջանը վերջնական եւ համընդհանուր քաոսից: Դա հասկանում են նաեւ բոլոր հիմնական տարածաշրջանային դերակատարները: Ցանկացած հրեշավոր նախաձեռնություն, ինչպիսին Իսլամական պետությունը, բերում է անսպասելի եւ դժվար կանխատեսելի արդյունքի:

Այժմ նույնիսկ սաուդցիները ի վիճակի չեն վերահսկել այդ խմբավորմանը, որը դարձել է բոլորովին նոր ասոցատիվ ընկերակցության արտահայտիչ, որը ներկայացնում է Մեսոպատամիայի եւ Սիրիայի խմբերի ու թայֆաների շահերը, որոնք հիմնականում դավանում են սուննիության խանբալյան ուղղությունը:
ԱՄՆ իրականացրեց հավասարակշռության հիանալի փորձարկում, որի մասին միշտ երազել են, եւ հասկացան, որ նոր գործընկերների եւ դաշնակիցների նոր շարք ձեւավորելու նախաձեռնության ժամանակն է: Ընդ որում, այդ շարքում կհայտնվեն պետություններ, որոնք առանձնանում են տնտեսական ու քաղաքական էլիտաների խիստ եվրոպականացվածությամբ եւ ինտեգրացիայով՝ Եգիպտոս, Իրան, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Արաբական էմիրատներ, հնարավոր է Քուվեյթ:

Այ դա լիովին բավարար կլիներ, որպեսզի ապահովվեր տարածաշրջանային կայունություն:

Առաջանում է հարց՝ այդ դասավորությունում ինչ դեր են խաղալու եվրոպական պետությունները, ՆԱՏՕ-ի անդամները: Կանխատեսելով այդ իրավիճակը, Թուրքիան փորձում է առաջանցիկ խաղալ: Բայց բաց է թողնված ժամանակը, շատ ժամանակ է բաց թողնված:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20