Հաբ ընդդեմ տղամարդկային դավաճանության, իսկ կանա՞նց

- in Հասարակություն
Davachanutyun

Ճապոնացի մասնագետները գտել են դեղամիջոց, որը տղամարդկանց մոտ կճնշի իրենց երկրորդ կեսին դավաճանելու ցանկությունը։

Հատկանշական է, որ այդ դեղամիջոցը գտնվել է մարդկանց տեսադաշտում արդեն մի քանի տասնամյակ, սակայն դրա հրաշք-հնարավորությանը ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ 

Այսպիսով՝ դավաճանության դեմ հաբը տետրացիկլինային խմբի սովորական հակաբիոտիկ մինոցիկլինն է։ Այն ողջ աշխարհում բժիշկների կողմից նշանակվում է բշտիկների բուժման համար։

Մասնագետները կամավորներին բաժանել են երկու խմբի, մի խմբին տվել են մինոցիկլին, մյուս խմբին՝ պլացեբո։ Նշվում է, որ այդ ժամանակ հակառակ սեռի կողմից նրանք չեն գայթակղվել։ Փորձերի արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցը ճնշել է հակառակ սեռի նկատմամբ հետաքրքրությունը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20