Հնդկաստանի վարչապետը «տեղն է դրել» Պուտինին

- in Միջազգային
Putin

ՌԴ նախագահ Պուտինը, ինչպես հայտնի է, հանդիպումներից ուշանալու սովորություն ունի:

Օրինակ, նման մեջադեպեր են եղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումներում: Սակայն, նրանք համբերատար սպասել են Պուտինին:

Միակ առաջնորդը, որ Պուտինին չի սպասել, Հնդկաստանի վարչապետ Մոդին է: Բրազիլական Ֆորտալեզա քաղաքում նախատեսված հանդիպմանը Պուտինը կրկին ուշացել էր, սակայն Մոդին չի սպասել եւ գնացել է քնելու:

Ըստ ամենայնի, սա դաս է եղել Պուտինի համար, եւ ահա այսօր ՌԴ Ուֆա քաղաքում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության վեհաժողովի շրջանակներում Պուտինը մի քանի րոպե վաղ է ժամանել Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը եւ սպասել նրան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20