Ուորլիքը հիացել է երևանյան ամառային երեկոյով

- in Միջազգային
James Uorlik

Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցանկություն է հայտնել, որ տարածաշրջանի բոլոր մարդիկ ապրեն խաղաղության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը համապատասխան գրառում է թողել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ինչ պիսի հրաշալի ամառային երեկո Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման»,- նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահը:

Ավելի վաղ նա թողել էր ևս մեկ գրառում, որտեղ հայտնել էր, որ Երևանում հուլիսի 20-ին հանդիպում է ունենալու ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հետագա քայլերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20