Վերջին ամիսներին զորքերի շփման գծում հաստատվածը կերկարի՞

James Uorlik

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի համանախագահների` Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումից հետո ամերիկացի համախանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որ վերջին ամիսներին զորքերի շփման գծում հաստատված անդորրը եր կարի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լարտվական գործակալությունը, Ուորլիքը նշել է. «Մենք կարծում ենք, որ ճակատում անդորրը երաշխիք կստեղծի ապագայում վստահության հաստատման եւ կողմերի` միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի համար»:

Ուորլիքն ասել է, որ մինչ Ադրբեջան եւ Հայաստան այցը Վիեննայում համանախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է մինչեւ այս տարվա վերջը նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

«Մենք ուզում ենք որոշել նախագահների միջեւ հանդիպման շրջանակները այն բանի համար, որպեսզի, երբ պետությունների ղեկավարները նստեն մեկ սեղանի շուրջ, բանակցեն ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու շուրջ: Մենք զրույցներ ենք անցկացրել երկու երկրների նախագահների հետ: Բանակցությունների ընթացքում երկու կողմերն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, նշել են շփման գծում բռնության որեւէ փաստի բացակայության կարեւորությունը», ասել է դիվանագետը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20