Ստամբուլի ոստիկանությունը իրականացրել է հակաահաբեկչական խոշոր գործողություն

- in Միջազգային
Turkey

Ստամբուլում վաղ առավոտյան իրականացվել է հակաահաբեկչական խոշոր գործողություն, որին մասնակցել է 5000 ոստիկան։ Ստամբուլի անվտանգության ծառայության՝ ահաբեկչության դեմ պայքարի ծառայության աշխատակիցներն օդային աջակցությամբ խուզարկել են ավելի քան 100 հասցեներ։

Նրանց թիրախում են գտնվել ԴԱԻՇ-ի, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) և Հեղափոխական-ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) հետ կապված անձինք։ Խուզարկության դեպքերից մեկի ժամանակ սպանվել է մեկ մարդ։ Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։

Ընդգծվում է, որ Ստամբուլի անվտանգության մարմինների գործողություններին աջակցել են նաև հարևան Էդիռնեի ու Բուրսայի նահանգների անվտանգության ուժերը։ Հուլիսի 20-ին Սիրիայի սահմանից ոչ հեռու՝ Սուրուչի շրջանում, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 32 և վիրավորվել ավելի քան 100 մարդ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20