Օբաման Իրանի հետ հարաբերությունների արագ վերականգնման հեռանկար չի տեսնում

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է թույլ տա, որ Իրանը օգնի Հզբոլահին:

Նա չի բացառել, որ պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա Իրանին նոր միջոցներ ձեռք բերելու և դրանք տրամադրելու այդ շարժմանը: «Իրանը այժմ աջակցում է Հզբոլահին, այսուհետ նա կարող է մեծացնել այդ աջակցությունը»,- հայտարարել է Օբաման Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ: «Արդյոք մենք պետք է արգելափակենք այդ ռեսուրսները: Այո՛»,- ասել է նա:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հայտարարել է, որ մոտակա ժամանակներում Իրանի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկար չի տեսնում: «Ես չեմ ենթադրում, որ նորմալ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն մոտակա ժամանակներում»,- ասել է նա Սպիտակ տանը տեղի ունեցած մամլո ասուլիսում: Օբաման նաև նշել է, որ չի ենթադրում «Իրանի հետ համաձայնությունների պաշտոնական փաթեթ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում»:

Քենիայի Հանրապետական ազատության կուսակցությունը մտադիր է Նայրոբայում բողոքի ակցիա անցկացնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության դեմ, ով բացահայտորեն աջակցում է հոմոսեքսուալիզմը: Կազմակերպությունը պլանավորում է բողոքի ակցիային ներգրավել 5 հազար մերկ տղամարդու և կնոջ: Այն պետք է տեղի ունենա հուլիսի 22-23 –ին` ԱՄՆ-ի նախագահի Քենիա այցելելու նախօրյակին: Ինչպես հայտնել է կուսակցության առաջնորդ Քիդալա Վինսենթը, դրանով նրանք ուզում են Օբամային ցուցադրել տղամարդու և կնոջ միջև տարբերությունը: Քենիայում հոմոսեքսուլ կապերը պատժվում են 14 տարվա ազատազրկմամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20