Ալիևը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերը արդյունք կտան

- in Հասարակություն
Barak Obama

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Իր շնորհավորական նամակում Ալիևը գրել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև առկա են բարեկամական հարաբերություններ, համագործակցություն ու ռազմավարական գործընկերություն։

Ալիևը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում Օբամայի դերակատարությունը և արժևորել է փոխադարձ գործունեության ընդլայնումը։ Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր ԱՄՆ-ի ու անձամբ Բարաք Օբամայի գործադրած ջանքերը, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արդյունք կտան։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղը կդառնա 54 տարեկան (04.08.1961)։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20