ԱՄՆ Գլխավոր շտաբը գլխավորել է գեներալ, որը Ռուսաստանն անվանել է «գլխավոր սպառնալիք»

- in Միջազգային
usa russia

ԱՄՆ Սենատը գեներալ Մարկ Միլլիի թեկնածությունը հաստատել է բանակի շտաբի ղեկավարի պաշտոնում (ցամաքային զորքերի), ծովակալ Ջոն Ռիչարդսոնին՝ ռազմածովային ուժերի շտաբի ղեկավարի և գեներալ Ռոբերտ Նելլերին՝ Ծովային հետևակի կորպուսի հրամանատարի պաշտոններում: 

Այդ բոլոր թեկնածություններն առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Վերջերս ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեում լսումների ժամանակ գեներալ Միլլին Ռուսաստանն անվանել է Ամերիկայի համար գլխավոր սպառնալիք:

«Ռուսաստանը մոլորակի վրա միակ երկիրն է, որը միջուկային ներուժ ունի՝ ունակ ոչնչացնելու Միացյալ Նահանգները: Դա էկզիստենցիալ սպառնալիք է ԱՄՆ համար: Ռուսաստանի գործունեությունը 2008 թվականից շատ և շատ ագրեսիվ է»,- ասել է Միլլին:

Գեներալը նաև կողմ է Ուկրաինային մահաբեր պաշտպանական զենք տրամադրելուն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20