ԱՄՆ նախագահների ամենաշատ օգտագործած բառերը

Barak Obama

Հետազոտողները հատուկ համակարգչային ծրագրով կազմել են վերջին 224 տարվա մեջ Ամերիկյան նախագահների կողմից ամենաշատ կրկնվող բառերի քարտեզ, որոնք իրար հետ ունեն տարբեր իմաստային կապեր:

Նրանք նշում են, որ 1917 թվականը նոր քաղաքական դիսկուրսի մեկնակետն է: Հետազոտությունը համատեղ կատարել են Կոլումբիայի համալսարանի և Փարիզի համալսարանի մասնագետները:

Մասնագետները կազմել են այնպիսի ալգորիթմ, որը վերլուծել է 1.8 միլիոն բառեր, որոնք արտաբերել են ԱՄՆ նախագահները ժողովրդին ուղղված ամենամյա զեկույցի ժամանակ, սկսած Ջորջ Վաշինգթոնի 1790թ. նշումներից, մինչև 2014թ. Բարաք Օբամայի հեռուստաելույթը: Հայտնաբերելով, թե որքան հաճախ են բառերը կրկնվել միասին և վերլուծելով դրանց կապերը մյուս բառերի հետ, հետազոտողները կարողացել են որոշել տվյալ ժամանակաշրջանի գերակշռող սոցիալական և քաղաքական դիսկուրսները և դրանց զարգացումը:

Պարզվել է, որ սկսած 1917 թ. տեղի է ունեցել կտրուկ փոփոխություն: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը միացել է դաշնակիցների բանակին՝ ընդդեմ Գերմանիայի, սկսել են օգտագործվել նոր տիպի բառեր և արտահայտություններ: Արտաքին քաղաքականության բնագավառում հայտնվել են «դեմոկրատիա», «միասնություն», «խաղաղություն», «ահաբեկչություն» որոշիչ բառերը:

Մասնագետները հայտնաբերել են նաև փոփոխություններ երկրի ներքին քաղաքականությանը վերաբերող բառերի մեջ: «Գանձարան», «գումար», «ծախսեր» բառերը փոխարինվել են «հարկային ռելիեֆ», «խրախուսանքներ» և «բարեկեցություն» տերմիններով:

Հետազոտողները պարզել են նաև բառի նշանակությունը մեկ այլ բառի հետ՝ ավելի լայն համատեքստում: Ըստ այդմ, ԱՄՆ-ի պատմության սկզբնական շրջանում Սահմանադրություն բառն ավելի շատ կապված է եղել «ժողովուրդ» բառի հետ: Քաղաքացիական պատերազմից հետո Սահմանադրությունն ավելի շատ աղերսվել է «պետություն» եզրույթին, Առաջին աշխարհամարտից հետո՝ «օրենք» բառին, իսկ 1970- ական թվականներին կրկին մոտեցել «ժողովրդին»:

Ըստ հեղինակների, թե ինչ է նշանակում Սահմանադրություն բառը յուրաքանչյուր ժամանակաշրջանում, կախված է նրանից, թե որ բառերի հետ է այն ավելի շատ աղերսվում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20