Արտաքին առևտրի ոլորտում անկումը շարունակվում է

- in Կարծիք, Տնտեսական

Եվիասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության թվերը թեև արդեն ներառվել են արտաքին առևտրի ցուցանիշներում, սակայն արտաքին առևտրի ոլորտում անկումը շարունակվում է:

Ամիսներ շարունակ կառավարության անդամները Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ոլորտում արձանագրված անկումը բացատրում էին նրանով, որ տեխնիկական պատճառներով ԵՏՄ երկրների հետ առևտրի ցուցանիշները չեն ներառվել վիճակագրությունում, այսինքն՝ առկա տվյալները թերի են:

Առաջին կիսամյակի ցուցանիշները հրապարակելիս՝ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ ֆինանսների նախարարությունից արդեն ստացվել են ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի նախնական ցուցանիշները՝ հունվար-հունիս ժամանակահատվածի համար:

Ըստ այդմ՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 20.6 տոկոսով: Այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ նվազել է 22.5 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում ԵՏՄ անդամներ՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 21.9, Բելառուսի հետ՝ 16.2, Ղազախստանի հետ՝ 34.5 տոկոսով

Հայաստանից դեպի ՌԴ արտահանման ծավալը նվազել է 47.1, դեպի Ղազախստան՝ 33.3, դեպի Բելառուս՝ 29.7 տոկոսով: 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20