Արևմուտքը հրաժարվել է ռուսական նավթից

Navt

Մոսկվայի դեմ ներկայիս պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տալիս: Ուստի Կրեմլին կանգնեցնելու համար Արևմուտքը սահմանափակում է ռուսական էներգետիկ աղբյուրների մուտքը Եվրամիություն:

Ռուսաստանից նավթի մատակարարման արգելքը լուրջ հարված կհասցնի այդ երկրի տնտեսությանը: Ռուսաստանի բյուջեի 40 տոկոսը կազմվում է հում նավթի արտահանման եկամուտներից: Եվ եթե Ռուսաստանը դեռևս ունի պահեստային տարբերակներ երկրի՝ բանկային վճարումների միջազգային SWIFT համակարգից երկրի անջատման դեպքում, ապա Եվրամիության նավթային էմբարգոն կդառնա ֆիզիկական խոչընդոտ, որը Կրեմլը չի կարողանա հեշտությամբ հաղթահարել:

Newsweek-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ն կարող է նավթ ստանալ այլ երկրներից՝ տանկերների միջոցով: Ռուսաստանը ևս կարող է նոր ներկրողներ գտնել, սակայն Մոսկվան ստիպված կլինի բախվել ենթակառուցվածքային և այլ կարգի խնդիրների հետ: Իսկ դրա համար կարող է պահանջվել մի քանի տարի:

ԵՄ-ն կարող է փոխհատուցել նման արգելքի պատճառով առավել շատ տուժած ձեռնարկությունների կրած վնասը՝ նրանց առաջարկելով հատուկ օգնություն: Ռուսական նավթի ներկրման ամբողջական արգելքը Կրեմլի համար հզոր ազդանշան կդառնա և ցույց կտա Ռուսաստանի կախվածությունը ԵՄ-ի հետ համագործակցությունից:

Նման միջոցառումներն արդեն աջակցություն են ստացել Վաշինգտոնում, որը հանել է իր նավթի արտահանման արգելքը: Ամերիկյան էներգետիկ պաշարների՝ համաշխարհային շուկա դուրս գալը կնվազեցնի ԵՄ-ի վրա նավթային արգելքի ճնշումը և կբարդացնի Ռուսաստանի համար իրացման շուկաների որոնումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20