Գիտնականներ. Ի՞նչ հաճախականությամբ պետք է զբաղվել սեքսով

- in Հասարակություն
Hambuyr

Շվեյցարացի գիտնականը փորձնականորեն ապացուցել է սեքսի օգտակարությունը մարդու իմունային համակարգի վրա:

Ամենաընդհանուր եզրակացությունը, որին հանգել է գիտնականը, այն է, որ օրգազմից հետո, այսպես կոչված, քիլերային բջիջների քանակը օրգանիզմում աճում է 1.5 անգամ:

«Քիլերային բջիջները, այլ կերպ ասած՝ ֆագոցիտները, ճանաչում են տարբեր վիրուսներով վարակված հարևան բջիջներին, ներթափանցում նրանց մեջ և վարակված բջջին դրդում ինքնաոչնչացման»,- մեկնաբանել է իր գործընկերոջ փորձերը իմունիտետի մասնագետ Պետեր Շլյախերը Մյունխենից:

«Այսպիսով, եթե սեքսը ավելացնում է քիլերային բջիջների քանակը, նշանակում է՝ այն ոչ միայն առողջացնում է մեր օրգանիզմը, այլ նաև աջակցում է նրա իմունային համակարգին»,- եզրակացրել է նա:

Իսկ թե ինչ հաճախականությամբ պետք է զբաղվել սեքսով՝ կախված է մարդու տարիքից, զբաղվածությունից, խառնվածքից: Սակայն շատ փորձագետներ մնում են այն կարծիքին, որ սեքսով պետք է զբաղվել շաբաթը 2-3 անգամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20