ԴԱԻՇ-ն ու Ռուսաստանը ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքներն են

- in Միջազգային
usa russia

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք է համարում ԴԱԻՇ-ն ու Ռուսաստանը։ 

Ելույթ ունենալով Կալիֆոռնիայում ծովային հետևակի զինծառայողների առջև՝ նախարարն առաջին տեղում է դրել «ԴԱԻՇ անվանումով անճոռնի երևույթը, որի դեմ մենք պետք է պայքարենք և որին մենք կհաղթենք»։

Երկրորդ տեղում Քարթերն անվանել է վերջին տարում Ռուսաստանի քաղաքականությունը։

«Մենք պետք է դիմակայենք դրան (Ռուսաստանի գործողություններին) ինչպես մեր ազգային շահերի տեսանկյունից, այնպես էլ կապված այն բանի հետ, որ ունենք կարևոր դաշնակիցներ ու գործընկերներ աշխարհի այդ հատվածում, և մենք ՆԱՏՕ-ին առնչվող կարևոր պարտավորություններ ունենք»,- ասել է Քարթերը։

Նախարարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ ղեկավարության գործողությունները ռուսներին տանում են սխալ ուղղությամբ, քանի որ դա ուժեղացնում է այլ երկրների հետ առճակատումը։

«Այդ երկուսն առավել են դարձել։ Մենք պետք է դրանց երկուսին դիմակայենք»,- հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ-ն Ռուսաստանին ու Չինաստանին արդեն որակել է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը։

Եգիպտական դատարանը մահապատժի է դատապարտել 12 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչվել ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման հետ կապերի և ոստիկանների ու զինվորականների վրա հարձակումների ծրագրման համար։

12 դատապարտյալից 6-ը դատապարտվել են հեռակա կարգով և դեռևս գտվում են ազատության մեջ՝ հայտնել են Եգիպտոսի իշխանությունները։

Դատավճիռները շուտով կուղարկվեն երկրի Գերագույն մուֆթիի դիտարկմանը։ Այն բանից հետո, երբ կստացվի մուֆթիի եզրակացությունը, դատավճիռները կհաստատվեն կամ կմեղմացվեն դատական նիստի ժամանակ, ոը կանցկացվի Շարկիա նահանգում սեպտեմբերին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20