Դավաճանությունից առաջ փոխվում է մարդկանց շփման ոճը

Davachanutyun

Կոռնելի, Մերիլենդի ու Կոլորադոյի համալսարանների մասնագետները պարզել են, որ դավաճանությունից առաջ փոխվում է մարդկանց շփման ոճը։ Զոհն ուշադրություն չի դարձնում այդ ազդանշաններին, սակայն ձեր համակարգիչն ունակ է որսալ դրանք։

Հետազոտողները վերլուծել են 145.000 հաղորդագրություն, որում մասնակիցները հանդես են գալիս Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եվրոպական երկրների դերում։ Նրանք պետք է փորձեն նվաճել ամբողջ քարտեզը։

Մասնագետները նկատել են, որ «Դիվանագիտություն» խաղի օնլայն տարբերակի մասնակիցների թվում դավաճանները հարձակվելուց առաջ դառնում են ավելի դրական ու ավելի հարգալից։ Մյուս կողմից էլ զոհերն օգտագործել են պլանավորման ավելի շատ բառեր։ Դա վկայել է, որ նրանք չեն իմացել առաջիկա դավաճանության մասին։

Մասնագետներն ընդգծել են, որ իրենց մեթոդներով դավաճանությունը կանխելն անհնար է, սակայն դրանք հավանաբար կարող են բարձրացնել հրամանատարական աշխատանքի արդյունավետությունը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20