«Երևանյան բառդ»-ին կմասնակցեն հեղինակային երգի ճանաչված կատարողներ

- in Մշակույթ
Electric_guitar

Երևանի քաղաքապետարանը օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ին, մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին սիրով հրավիրում է Կասկադ համալիր՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հարակից տարածք՝ մասնակցելու «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող, արդեն ավանդական «Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների համերգային երեկոյին:

Երեկոյի ընթացքում հանդես կգան հեղինակային երգի ճանաչված կատարողներ Վահան Արծրունին, Վախթանգ Հարությունյանը, Էդվարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանը, Քրիստ Մանարյանը և ուրիշներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20