Էքստրասենսի սպանության գործով կան բերման ենթարկվածներ

Dzernashxta

Օգոստոսի 5-ին Երևանում «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության գործով ոստիկանություն են տարվել կասկածյալներ, սակայն նրանց ինքնության մասին ոստիկանությունը դեռ ոչինչ չի հայտնում։

Ձերբակալվածների վերաբերյալ մեր տեղեկությունը ոստիկանության լրատվականից թեև հաստատեցին, սակայն խոստացան մանրամասներ հրապարակել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Երևանում օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին, որի վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ: Նշենք, որ Անի Մաջնունյանը բնակվում էր միայնակ, ամուսնացած չէր:

Կենսաբույժ Ռաֆիկ Սարգսյանը նախօրեին դաժանորեն սպանված, ATV հեռուստատեսության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության իր վարկածն ունի: «Շոկի մեջ եմ նրա սպանության լուրից: Մի քանի վարկած եմ տեսնում՝ խանդը, գործի բերումով՝ գումարային հարցով են իրեն դիմել, ինքը ճիշտ բան է ասել, բացահայտել է, հակառակորդ կողմը իմացել է, որ այդ գաղտնի բացահայտումն Անին է արել, եկել, սպանել են»,- Aravot.am-ին ասել է Ռաֆիկ Սարգսյանը:

Կայքի հարցին՝ հնարավո՞ր է՝ սպանողը թուղթ ու գիր էր փնտրում նրա տանը, որովհետեւ ամբողջ տունն իրար էր խառնված, մեր զրուցակիցը վստահեցրել է, որ Անին թուղթ ու գրով չի զբաղվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20