Թուրքիայի քրդերը բանակցությունների մեջ են մտել ԱՄՆ-ի հետ

- in Միջազգային
Turkia

Թուրքիայում անօրինական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությունն անուղղակի բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ:

ՔԱԿ-ը Վաշինգտոնին հորդորում է միջնորդել ստեղծված իրավիճակում լուծում գտնելու համար: Քրդստանի համայնքների միության գործադիր կոմիտեի համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտնել է, որ ՔԱԿ-ը կընդունի հրադադարն ԱՄՆ երաշխիքներով:

«Կոչ եմ անում ԱՄՆ-ին միջնորդել մեր և Թուրքիայի միջև ստեղծված վիճակում: Եթե նրանք երաշխիքներ տան մեզ, մենք կընդունենք այդ դերը: Քանի դեռ երաշխիքներ չկան, չենք կարող միակողմանի քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:

Բայըքը նշել է, որ Թուրքիայի և քրդերի միջև զինադադարի խախտման պատասխանատուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20