Թուրքիան Արարատ և Թոնդրակ լեռները հայտարարել է «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի

- in Միջազգային
Turkia

Թուրքիայի  արևելյան հատվածներում վերջին շրջանում ինտենսիվ դարձած հարձակումների և ահաբեկչական գործողությունների հետևանքով տեղական իշխանությունները երկրի մի շարք շրջաններ հայտարարել են որպես «հատուկ անվտանգության գոտի»: 

Աղրըի (Արարատ) նահանգապետարանը 15 օրով «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» է հայտարարել Արարատ և Թոնդրակ լեռների տարածքը:

Օգոստոսի 4-19-ը «հատուկ անվտանգության գոտի» է հայտարարվել նաև Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի մի շարք գավառներում:

Ավելի վաղ Քիլիսի նահանգապետարանը ևս մեկ շաբաթով «հատուկ անվտանգության գոտի» էր հայտարարել Սիրիայի սահմանային չորս շրջաններում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20