Ինչպես կարելի է տարբեր երկրներում հեշտությամբ քաղաքացիություն ստանալ

Andznagir

Ահա տարբեր երկրների քաղաքացիության ստացման ամենապարզ միջոցները:

Ռուսաստանում հաստատել են գործատուների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների ցուցակը, որոնց տերերը կկարողանան պարզեցված սխեմայով քաղաքացիություն ստանալ: Այն ներկայացված է Ռուսաստանի աշխատանքի նախարարության կայքում:

Իսկ Ավստրալիայում քաղաքացիություն ստանալու մի քանի միջոց կա՝ դառնալ տեղական բուհի ուսանող, ամուսնանալ Ավստրալիայի քաղաքացու հետ կամ սեփական բիզնես սկսել: Այնտեղ քաղաքացիություն ստանալ ցանկացողների համար սահմանված է միավորների համակարգ:

Ներգաղթյալին գնահատում են ըստ տարիքի՝ ամենաբարձր միավոր տալիս են 25-32 տարեկաններին: Մասնագիտություններից առաջատարը ինժեներներն են, IT-մասնագետները, իրավաբանները, բժիշկները և մանկավարժները: Ամենաբարձր միավոր ստանում են առնվազն 8 տարվա աշխատանքային ստաժ ունեցողները: Կարևոր է առողջական և օրենքի հետ խնդիրների բացակայությունը: Կարևորվում է նաև անգլերենի իմացությունը:

ԱՄՆ-ում ներգաղթյալի համար հիմնական փաստաթուղթը Գրին-քարտն է: Այն ստանալու ամենապարզ միջոցն այդ երկրի քաղաքացու հետ ամուսնանալն է: Այդ դեպքում քաղաքացիության համար փաստաթղթեր ներկայացնելուց առաջ այնտեղ ապրելու պարտադիր ժամկետը 5 տարուց կրճատվում է մինչև 3 տարի: Քարտ ստանալու ևս մեկ իրական միջոց է ամերիկյան ընկերությունում աշխատանքի անցնելը:

Անձնագիրը նաև օրինական կերպով կարելի է գնել. 500 000 դոլարով կարելի է ձեռք բերել Գրին-քարտ: Այնուհետև պետք է բիզնես բացել (առնվազն 10 աշխատատեղ). 2 տարի անց քաղաքացիությունը պատրաստ կլինի:

Կիպրոսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալ կարելի է 3-5 ամիս անց: Պետք է կղզում առնվազն 2.5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք գնել: Կարելի է նույնքան գումար ներդնել պետական պարտատոմսերի համար կամ կիպրոսյան բիզնեսում:

ԱՄԷ-ում քաղաքացիության ստացման ամենահեշտ ձևը այդ երկրի քաղաքացու հետ ամուսնացած կին լինելն է: Պետք է պաշտոնապես ամուսնանալ, այնտեղ 10 տարի ապրել, հրաժարվել հարազատ երկրի քաղաքացիությունից և հաստատում ստանալ ՆԳՆ-ից: Ամուսնանալուց հետո ԱՄԷ կին քաղաքացիների հետ ամուսնացած օտարերկրացիներն ամուսնության միջոցով քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն: Էմիրություններում 3 տարի հետո երկրի քաղաքացիություն կարող են ստանալ Կատարի, Օմանի կամ Բահրեյնի քաղաքացիները, 7 տարի հետո՝ այլ երկրի արաբ լինելու դեպքում:

Մնացած բոլորը պետք է ԱՄԷ-ում ապրեն առնվազն 30 տարի՝ անկախ նրանից, թե այդ ընթացքում ներգաղթյալը որքան անշարժ գույք ձեռք կբերի, որքան մարդու կապահովի աշխատանքով:

Ֆրանսիայում քաղաքացիություն ստանալու համար պետք է 5 տարի ապրել: Ժամկետը կրճատվում է, եթե դուք տեղական բուհի շրջանավարտ եք, այդ երկրի քաղաքացու հետ եք ամուսնացած կամ Օտարերկրյա լեգիոնի՝ ծառայության ժամանակ վիրավորված զինվոր եք: Վերջիններիս անմիջապես են քաղաքացիություն տալիս: Քաղաքացիություն ստացողների համար պարտադիր է ֆրանսերենի իմացությունը: Հատուկ պայմաններ են գործում նաև Ֆրանսիայի օգտին մեդալ կամ պարգևներ նվաճած մարզիկների դեպքում:

Քուվեյթում նույնիսկ ամուսնությունն ու երեխա ունենալը քաղաքացիության իրավունք չի տալիս: Այնտեղ անձնագրեր է տալիս էմիր Սաբահ 4-րդը՝ մեծ տոների ժամանակ, տարեկան առավելագույնը 20-30 մարդու: Օտարերկրացին այդպիսի բարեսրտության կարող է հավակնել միայն իսկապես հատուկ վաստակի համար: Օրինակ՝ էմիրության համար պատերազմում հերոսության կամ էմիրին մահափորձից փրկելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20