Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է հայերի ցեղասպանությունը

- in Միջազգային
Hayastan - Turkia

Լատինական Ամերիկայի խորհրդարանը (Parlatino) հուլիսի 31-ին հատուկ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս նոր հայտարարությունը Թուրքիայում 100 տարի առաջ կատարվածը մարդկության դեմ հանցագործություն է որակում:

Ուրուգվայի պատգամավոր Ալֆրեդո Աստուն հայտարարել է, որ խորհրդարանն ընդունել է այդ հայտարարությունը գրեթե միաձայն. դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր: Իր ելույթում Աստուն հիշեցրել է նաեւ, որ Ուրուգվայն այդ հարցում վաղուց է կողմնորոշվել եւ դեռեւս 50 տարի առաջ աշխարհում առաջին պետությունն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու դեմ արտահայտվել աշխարհում մարդկության դեմ հանցագործություններին: Նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո նահանգը:

Լատինական Ամերիկայի խորհրդարանը տարածշրջանային մշտական կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են Լատինական Ամերիկայի եւ Կարբիբյան ծովի հատվածի երկրների ներկայացուցիչներ: Իր գործունեությամբ այն նման է Եվրոպական խորհրդարանին: Խորհրդարանը ձեւավորվել է 1964թ., նստավայրը Պանաման է, ունի 23 անդամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20