Լուկաշենկոն շանտաժի է ենթարկում Պուտինին

- in Ով ով է ...
Putin

Ռուս ընդդիմադիր գործիչ Կոնստանտին Բորովոյը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորապես թքած ունի նրա վրա, թե իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինն ինչ է անում Ուկրաինայում:

Բորովոյը հայտարարել է, որ Լուկաշենկոն պարզապես Կրեմլին շանտաժի է ենթարկում իր երկիմաստ հայտարարություններով. «Ես շատ չէի հավատա Լուկաշենկոյին: Նա հանրահայտ շանտաժիստ է: Նրա քաղաքական հայտարարությունները շանտաժի սովորական ձև է: Հավանաբար նրան անհրաժեշտ է (ռուսական օգնության) հերթական տրանշը:

Նա գումար է ստացել նախընտրական կամպանիայի համար, և այժմ շարունակում է շանտաժի ենթարկել Պուտինին: Ես չեմ հավատում նրան և հույսեր չեմ կապում նրա անկեղծության հետ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20